Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ

Background Image
Background Image

Հաճախ տրվող հարցեր

Հնարավո՞ր է ՄԻԱՎ-ով վարակման վտանգը նվազեցնել պահպանակ օգտագործելով

Պատասխան.

Այո, հնարավոր է:Պահպանակը սեռական հարաբերությունների ժամանակ ՄԻԱՎ-ով վարակումը կանխելու առայսօր հայտնի ամենաարդյունավետ միջոցն է:

Հնարավո՞ր է ՄԻԱՎ-ով վարակվել համբույրի միջոցով

Պատասխան.

Սովորական համբույրների միջոցով ՄԻԱՎ-ը չի փոխանցվում: Առայսօր աշխարհում չի արձանագրվել համբույրի միջոցով վարակման որևէ դեպք:

Հնարավոր՞ր է ՄԻԱՎ-ով վարակվել օրգանների, հյուսվածքների փոխպատվաստման հետևանքով

Պատասխան.

Այո, հնարավոր է: Այս ճանապարհով ՄԻԱՎ-ի փոխանցումը կանխելու նպատակով օրգանների, հյուսվածքների, նաև կենսաբանական հեղուկների դոնորները պարտադիր պետք է հետազոտվեն ՄԻԱՎ-ի վերաբերյալ:

Հնարավո՞ր է ՄԻԱՎ-ով վարակվել որպես դոնոր արյունատվություն կատարելիս

Պատասխան.

Ոչ, հնարավոր չէ: Արյունատվության գործընթացը բացառում է դոնորի ՄԻԱՎ-ով վարակումը, քանի որ դոնորական արյունը վերցվում է միանվագ օգտագործման համակարգով:

Հնարավո՞ր է վարակվել ՄԻԱՎ-ով ՄԻԱՎ վարակ ունեցող մարդու հետ համատեղ սնունդ ընդունելիս

Պատասխան.

Հնարավոր չէ վարակվել ՄԻԱՎ վարակ ունեցող մարդու հետ համատեղ սնունդ ընդունելիս, քանի որ ՄԻԱՎ-ը չի փոխանցվում սննդի միջոցով, կենցաղային շփումների ժամանակ: