Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ

Background Image
Background Image
Background Image

Երեխաների Պաշտպանության Օր

Հունիսի 1-ը երեխաների պաշտպանության միջազգային օրն է։ 
«Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի ընդունմամբ աշխարհը երեխաներին խոստացավ, որ իր ուժերի սահմաններում կանի ամենը, որ պաշտպանի և խրախուսի երեխաների՝ կյանքի, զարգանալու, սովորելու, իրենց ամբողջական ներուժին հասնելու և իրենց ձայնը լսելի դարձնելու իրավունքները:
Այսօր, սակայն, աշխարհում երեխաները կանգնած են մի շարք մարտահրավերների առջև։
Աշխարհում շուրջ 3 միլիոն երեխա ապրում է ՄԻԱՎ-ով։
Ամեն օր շուրջ 900 երեխա վարակվում է ՄԻԱՎ-ով, իսկ 320 երեխա՝ մահանում ՁԻԱՀ-ով պայմանավորված հիվանդություններից՝ հիմնականում ՄԻԱՎ-ի կանխարգելման և բուժման անբավարար հասանելիության պատճառով։
ՀՀ-ում երեխաների մոտ ՄԻԱՎ վարակի 63 դեպք է արձանագրվել, մահվան՝ 12 դեպք։
Հարկ է նշել, որ Հայաստանը այն երկրներից է, որտեղ առկա է ուժեղ քաղաքական աջակցություն և հետևողականություն մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման կանխարգելման գործին:

Այսօր մեկ անգամ ևս աշխարհը պետք է հետևողական լինի իր խոստմանն ու երեխաների հետ միասին գործի նրանց համար առավել երջանիկ ապագա կառուցելու հարցում։

Շնորհավո՜ր Ձեր տոնը, սիրելի մանուկներ։