Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ

Background Image
Background Image
Background Image

Ինչ են ՄԻԱՎ-ը և ՁԻԱՀ-ը

Ի՞նչ է ՄԻԱՎ-ը
Մ - Մարդու
Ի - Իմունային
Ա - Անբավարարության
Վ - Վիրուս


 ՄԻԱՎ-ը ներթափանցելով օրգանիզմ ախտահարում է մարդու իմունային համակարգը և հանգեցնում իմունային անբավարարության զարգացման: Ժամանակի ընթացքում իմունային համակարգի թուլացմանը զուգահեռ, ՄԻԱՎ-ով վարակված մարդը դառնում է խոցելի տարբեր հիվանդությունների (օրինակ՝ տուբերկուլոզ, թոքաբորբ) նկատմամբ:Այս հիվանդությունները կոչվում են օպորտունիստական, քանի որ ՄԻԱՎ-ը, թուլացնելով իմունային համակարգը, դրանց զարգանալու հնարավորություն է տալիս: Օպորտունիստական հիվանդությունների զարգացումը կարող է վկայել սկսվող ՁԻԱՀ-ի փուլի մասին:


Ի՞նչ է ՁԻԱՀ-ը
Ձ - Ձեռքբերովի
Ի - Իմունային
Ա - Անբավարարության
Հ - Համախտանիշ
Այն զարգանում է ՄԻԱՎ-ով վարակված մարդկանց մոտ, բնորոշվում է իմունային համակարգի գործունեության թուլացմամբ, որի հետևանքով օրգանիզմն անպաշտպան է դառնում զանազան վարակիչ և ուռուցքային հիվանդությունների նկատմամբ։