Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ

Background Image
Background Image
Background Image

Քո անվտանգությունը կախված է սեփական վարքագծից

ՄԻԱՎ վարակի մասին շատերն են լսել կամ միգուցե առաջին անգամ լսեցին, սակայն մարդկանց մեծամասնության համար ՄԻԱՎ վարակը չափազանց անիրական է թվում։ Բոլորն էլ կարծում են, թե ՄԻԱՎ-ով վարակվելը կարող է պատահել բոլորի, բայց ոչ իրենց հետ։ Սակայն, ՄԻԱՎ-ը սպառնում է բոլորին՝ անկախ սեռից, տարիքից, սոցիալական կարգավիճակից, սեռական կողմնորոշումից և այլն։
ՄԻԱՎ-ով հնարավոր է վարակվել նույնիսկ մեկ անպաշտպան սեռական հարաբերության կամ թմրամիջոցի մեկանգամյա ներարկման ժամանակ։
ՄԻԱՎ վարակը ախտահարում է մարդու իմունային համակարգը, որն իրենից ներկայացնում է մարդու օրգանիզմի պաշտպանական մեխանիզմներից մեկը, որն էլ օգնում է օրգանիզմին պայքարելու զանազան վիրուսների ներթափանցումից և բազմացումից։
ՄԻԱՎ-ը ներթափանցելով օրգանիզմ՝ դանդաղ, բայց հաստատուն քայլերով ախտահարում է այն։ Մի քանի տարի հետո օրգանիզմը բավականաչափ արյան սպիտակ գնդիկներ չի ունենա, որ ինքն իրեն պաշտպանի, ինչը նշանակում է, որ նա այլևս չի կարող դիմակայել տարբեր հիվանդությունների դեմ։