Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ

Տեսլական, առաքելություն և արժեքներ

    Տեսլական.

     Ունենալ իրավահավասարության եւ ներառականության սկզբունքների վրա հիմնված հասարակություն, որտեղ լիարժեք իրացված է խոցելի խմբերի առողջության իրավունքը:

   Առաքելություն.

     Կազմակերպության առաքելությունն է նպաստել խոցելի խմբերի առողջության իրավունքի լիարժեք իրացմանը, կյանքի որակի բարելավմանը՝ վերջիններիս ներուժի զորեղացման եւ ներառականության ապահովման միջոցով։

Արժեքների եւ սկզբունքների սահմանում.

Կազմակերպության գործունեության հիմքում ընկած են հետեւյալ արժեքները՝

  • մարդու հիմնարար իրավունքներ եւ ազատություններ,
  • խտրականության եւ բռնության բոլոր ձեւերի բացառում,
  • իրավահավասարություն,
  • հավասարություն, համերաշխություն, սոցիալական արդարություն,
  • իրավունքահեն եւ ներառական մոտեցում,
  • փոխադարձ հարգանք,
  • սոլիդարություն,
  • հաշվետվողականություն,
  • թափանցիկություն։