Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ

Background Image

Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ ՀԿ հասարակական կազմակերպություն

Մենք կոչված ենք փոխելու աշխարհը: Մեր կազմակերպությունը գոյություն կունենա և կգործի այնքան ժամանակ, քանի դեռ մեր հասարակությանը բնորոշ կլինեն անտարբերությունն ու մերժողականությունը:

Տեսլական, առաքելություն և արժեքներ

ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց և նրանց ընտանիքների կյանքի որակի բարելավում` ինքնօգնության և փոխօգնության շարժման հզորացում, ՄԻԱՎ դրական հանրույթի համախմբվածության և մասնագիտական որակների բարձրացման ճանապարհով, սոցիալական, հոգեբանական և իրավաբանական աջակցության ցուցաբերման, ինչպես նաև բուժման, ախտորոշման և կանխարգելման համընդանուր մատչելիության բարձրացման միջոցով:

Մեր թիմը

Ծառայություններ և գործունեություն

Ցանցեր և կոալիցիաներ

                                            

ԸՆԴԴԵՄ ԿԱՆԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ԿՈԱԼԻՑԻԱ            ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՏՈՒՆ                 ԽՏՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԵՎ 

 https://coalitionagainstviolence.org/hy/             https://humanrightshouse.org/                 ՀԱՆՈՒՆ ՀԱՎԱՍԱՐՈՒԹՅԱՆ ԿՈԱԼԻՑԻԱ

 

 

Աշխատանք և կամավորություն

«Իրական Աշխարհ, Իրական Մարդի​կ»​​​​​​
Ծրագրի համակարգողի թափուր հաստիք

Ծրագրի անվանում՝ «Կին իրավապաշտպանները քայլեր են ձեռնարկում Հայաստանում գենդերային բռնության դեմ»: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել ՄԻԱՎ-ով ապրող կանանց և թմրամիջոց գործածող կանանց շրջանում գենդերային հիմքով բռնության վերաբերյալ հետազոտություն։

Ծրագրի իրականացման ժամանակահատված- մարտ 2021-փետրվար 2022

Պահանջվող որակավորումները․

  • աշխատանքային փորձ ԵՄ ծրագրերում
  •  բարձրագույն կրթություն
  • համալիր ծրագրերում կամ կազմակերպություններում որպես համակարգող աշխատելու աշխատանքային փորձ
  • հաղորդակցման լավ հմտություններ
  • կատարողական լավ հմտություն
  • հայերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն

Ծրագրի համակարգողի պարտականություններն են․

  •  իրականացնել ծրագրի ամբողջական համակարգում
  •  ղեկավարել ծրագրի շրջանակներում աշխատող անձնակազմին և ապահովել թիմային աշխատանք
  • համակարգել և հաշվետվություն ներկայացնել ծրագրի առաջընթացի, իրականացման, վերահսկման և գնահատման վերաբերյալ,
  •  մշակել, հաստատել և թարմացնել ծրագրի աշխատանքային պլանը՝ ելնելով ծրագրի կարիքներից և պահանջներից,
  • ապահովել ծրագրային հարցերի վերաբերյալ ներքին և արտաքին հաղորդակցություն, այլ շահագրգիռ կողմերի հետ ապահովելով՝ փոխհամագործակցություն և ցանցային աշխատանք,
  • իրականացնել ծրագրային գործողությունների հավաքագրում, վերլուծություն և հաշվետվության ներկայացում դրամաշնորհատուին՝ նախապես համաձայնեցված ձևով,
  • վերահսկել ծրագրային միջոցառումների համար փոխանցված գումարները և ապահովել հաշվետվողականությունը դոնորներին՝ ծրագրի բյուջեից և նախատեսված ժամկետներից չշեղվելու նպատակով,
  • կապ պահպանել դրամաշնորհատուի հետ՝ դրամաշնորհների իրականացման, գնահատման, բյուջեների վերանայման և ծրագրի գործընթացի մասին հաշվետու ժամանակահատվածի ընթացքում,
  • համագործակցել դրոմաշնորհատուի հետ ծրագրի գնահատման, բյուջեի վերանայման և առաջընթացի հաշվետվության ժամանակ,
  • ապահովել ծրագրի գործառույթների համապատասխանությունը ՀՀ օրենսդրության և ԵՄ-ի քաղաքականության և կատարողական պահանջների հետ,
  • պահպանել աշխատանքի կատարման ողջ ընթացքում ձեռք բերված անձնական և այլ տեսակի պաշտպանված տեղեկատվության գաղտնիությունը
  • Ներկայացնել ծրագրային հաշվետվություն ԵՄ պահանջներին համապատասխան՝ անգլերեն լեզվով

Դիմելու ընթացակարգ

«Կին իրավապաշտպանները քայլեր են ձեռնարկում Հայաստանում գենդերային բռնության դեմ» (2020-2022 թթ․) ծրագիրն իրականացվում է Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի կողմից Եվրոպական միության ֆինանսավորմամբ։

Ուղարկեք Ձեր CV-ն և մոտիվացիոն նամակ info@realwrp.com հասցեին՝ նամակի վերնագրում նշելով այն հաստիքի անվանումը, որի համար դիմում եք: Դիմումների վերջնաժամկետը 2021թ․ մարտի 31-ն է:

«Կին իրավապաշտպանները քայլեր են ձեռնարկում Հայաստանում գենդերային բռնության դեմ» (2020-2022 թթ․) ծրագիրն իրականացվում է Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի կողմից Եվրոպական միության ֆինանսավորմամբ։